Քիչ առաջ վերաքննիչ դատարանը որոշեց 1,5 մլն դրամի չափով գրավի դիմաց կալանքից ազատել «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանին: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Դավիթ Սանասարյանը ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, ավելի ուշ՝ կալանավորվել էր։