Վերաքննիչը լսեց նաև «Ծռեր»-ից Հովհաննես Վարդանյանի կալանքի չեղարկման դիմումը, որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ դատարանն այսօր քննել է «Սասնա ծռեր»-ից Հովհաննես Վարդանյանի կալանքը չեղարկելու մասին բողոքը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Վարդանյանի փաստաբան Անուշ Մխիթարյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալին առնչվող հարցով վերաքննիչի որոշումը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի օրը:

Փաստաբանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալն ինքնակամ է հանձնվել իրավապահներին, նաև ասաց, որ Հովհաննես Վարդանյանն ունի ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրը տեղի ուենցած իրադարձությունների հետ կապ չունեցող առողջական խնդիրներ: Անուշ Մխիթարյանի խոսքով, ինքը հենց այդ հանգամանքներն է ընդգծել Հովհաննես Վարդանյանի կալանքը չեղարկելու մասին իր ներկայացրած դիմումի մեջ: