Թուրքիան մտադիր է ազատ արձակել մոտ 38 հազար բանտարկյալների

Թուրքիան մտադիր է ազատ արձակել մոտ 38 հազար բանտարկյալների որպեսզի բանտերում տեղ ազատի անցյալ ամիս հեղաշրջման փորձից հետո ձերբակալված հազարավոր մարդկանց համար:

Թուրքիայի արդարադատության նախարարը Թվիթերում գրել է, որ կառավարության այդ կարգադրությունն արդեն հաստատվել է:

Հեղաշրջման փորձը ճնշելուց հետո բանտերում հայտվել է ավելի քան 35 հազար մարդ, տասնյակ հազարները ազատվել են աշխատանքից: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի համար մեղադրում են Միացյալ Նահանգներում գտնվող հոգևոր առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենին: