ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը Կոսովո այցելության ժամանակ կոչ է արել այդ երկրի իշխանություններին կարգավորել հարաբերությունները Սերբիայի հետ՝ միաժամանակ նշելով, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Կոսովոյի ժողովրդին:
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում Բայդենը հանդիպել է նախագահ Հաշիմ Թաչիի և այլ պաշտոնյաների հետ:
Ավելի վաղ՝ Բայդենը Բելգրադում էր, որտեղ բանակցություններ էր անցկացնում Սերբիայի ղեկավարության հետ: ԱՄՆ-ի փոխնախագահը շեշտել է, որ Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի Եվրամիությանը՝ Սերբիայի և Կոսովոյի անդամակցության համար: