Ռուսական ռազմաօդային ուժերը երկրորդ անգամ օգտագործեցին Իրանի ռազմակայանը՝ Սիրիայում ավիահարվածներ հասցնելու համար:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր Իրանի Համադան օդանավակայանից ռուսական Սու-34 օդանավերը, հասնելով Սիրիայի Դեր էլ-Զոր նահանգ, ավիահարվածներ են հասցրել թիրախներին և բարեհաջող հետ վերադարձել:
Ըստ հաղորդագրության, ավելի քան 150 զինյալներ են ոչնչացվել, ներառյալ օտարերկրյա վարձկաններ: