ԿԽՄԿ-ն այցելել է հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այսօր Նախիջևանում այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած, Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Աղեկյանին։

ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության լրատվական բաժնի աշխատակից Իռեն Ալոյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ կոմիտեն իր մանդատի համաձայն Աղեկյանին տրամադրել է ընտանեական բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն:

Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը, հիշեցնենք, օգոստոսի 13-ին հայտնեց, որ օգոստոսի 7-ին ադրբեջանցի զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանին՝ դեպի Նախիջևան տանող ճանապարհին, Սադարակի հատվածում, Հայաստանի քաղաքացի են ձերբակալել։ Հանձաժողովը նաև տեղեկացրեց, որ այդ մասին տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին: