Շվեյցարիայում օգոստոսի 13-ին 27-ամյա տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա, վիրավորել նրանցից 7-ին և հրկիզել գնացքի վագոնը։ Դանակահարավածներից մեկը՝ 34-ամյա մի կին, այսօր մահացել է, վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հարձակումն իրականացրած տղամարդը ծանր այրվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։
Շվեյցարիայի ոստիկանության տվյալներով, կասկածյալը որևէ ահաբեկչական կազմակերպության հետ կապեր չի ունեցել։
Միջադեպը տեղի է ունեցել Սալեզի երկաթուղյին կայարանում։