ԱԳՆ. Նախնական տվյալներով, Թայլանդում պայթյուններից տուժածների թվում հայեր չկան

Փրկարարներն առաջին օգնությունն են ցուցաբերում Թայլանդում պայթյունից տուժածին, 12-ը օգոստոսի, 2016թ.

Նախնական տվյալներով, Թայլանդում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան, տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Վերջին 24 ժամվա ընթացքում Թայլանդի հարավային հատվածում գտնվող զբոսաշրջային քաղաքներում ավելի քան հինգ տարբեր պայթյուններ են որոտացել։ Չորս մարդ մահացել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։