Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի փոխանցում է, որ այսօր Հալեպի հիվանդանոցներից մեկում մահացել է օրեր առաջ քաղաքի հրետակոծությունից վիրավորված հայազգի Սարգիս Գույումճյանը։
Հալեպում մարտերը շարունակվում են՝ չնայած ռուսական կողմի հայտարարած հրադադարին։
ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Հալեպում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի․ շրջափակման և բռնությունների պայմաններում շարունակում է ապրել մոտ երկու միլիոն մարդ: