Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրահանգել է մարտական բարձր պատրաստվածության բերել երկրի զինված ուժերը Ղրիմի և Դոնբասի սահմանին:
Կիևը հայտարարում է, թե վերջին օրերին Ռուսաստանը առավել մեծ թվով ու արդիական զինտեխնիկայով հագեցած զորքեր է կուտակում բռնակցված թերակղզում:
Կողմերի միջև լարված հարաբերությունները կտրուկ սրվեցին նախօրեին, երբ ռուսական կողմը հայտարարեց, թե «ուկրաինացի դիվերսանտների է ձերբակալել, որոնք փորձել են ահաբեկչություն իրականացնել Ղրիմում»:
Ուկրաինայի իշխանությունները կտրականապես հերքում են այս մեղադրանքները: Ռուսաստանի պնդումներն այսօր ստահոդ է որակել նաև Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանը՝ ընդգծելով՝ Կրեմլը կրկին փորձում է շեղել ուշադրությունը սեփական հակաօրինական գործողություններից: