Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

«Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը, «Ազատության»-ը փոխանցեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Հրազենային վիրավորումով «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող Պետրոսյանը հինգ օր շարունակ հրաժարվում էր սննդից և դեղորայքից՝ խնդրելով, որ իրեն այցելեն կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանն ու Տիգրան Մանսուրյանը։

«Երեկ նրան է այցելել Տիգրան Մանսուրյանը, ինչից հետո «Սասա ծռեր»-ի անդամը դադարեցրել է հացադուլը», - փոխանցեց պաշտպանն՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Մանրամասները՝ տե՛ս այստեղ