Լամբարյանի պաշտպանի պնդմամբ, քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է իր աշխատանքին

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Արմեն Լամբարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ահազանգում է, որ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը միտումնավոր խոչընդոտում է իր աշխատանքին։

Պաշտպանը տեղեկացրեց, որ ՀՔԾ պաշտոնյան հրաժարվում է ընդունել իրեն՝ անհիմն պատճառաբանություններով նրան չներգրավելով «Սասնա ծռերի» քրեական գործում և Լամբարյանին զրկելով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

Պետրոսյանը փոխանցեց, որ տևական ժամանակ գտնվում է ՀՔԾ մուտքի մոտ, իրեն հրաժարվում են ընդունել։