«Հիմնադիր խորհրդարան»-ից տեղեկացնում են, որ դաժանաբար ծեծի է ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հարություն Աղլամազյանը:
Նա վերջին օրերին վարում էր Ազատության հրապարակի հանրահավաքները:
Ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, երեկ երեկոյան Աղլամազյանը աշխատավայրից, որպես վկա, տարվել է Հատուկ քննչական ծառայություն, մի քանի ժամ այնտեղ ցուցմունք տալուց հետո տուն վերադառնալիս իրենց տան բակի դարպասների մոտ հարձակման և ծեծի է ենթարկվել։