Պավել Մանուկյանը դադարեցրել է հացադուլը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը զրուցում է լրագրողների հետ, 23-ը հուլիսի, 2016թ․

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դադարեցրել է հացադուլը, «Ազատությանը» տեղեկացրեց նրա կինը։

Հուլիսի 27-ին ոստիկանությունը հաղորդեց, որ հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաև Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը: Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այնուհետև Պավել Մանուկյանին ու նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, և նրանք երկու ամսով կալանավորվեցին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պավել Մանուկյանը, չընդունելով մեղադրանքները, հացադուլ էր հայտարարել։