ՀԽ անդամ Հարություն Աղլամազյանին տեղափոխել են ՀՔԾ

Հարություն Աղլամազյանը

«Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Հարություն Աղլամազյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ այսօր քաղաքացիական հագուստով անձինք իրեն աշխատավայրից հարկադրաբար տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն: Աղլամազյանի խոսքով, իրեն տեղափոխել են, որպեսզի ցուցմունք տա վկայի կարգավիճակում: Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչի վերաբերյալ:

Հարություն Աղլամազյանը վերջին օրերին վարում էր Ազատության հրապարակի հանրահավաքները: