Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանին:
Գալստյանն ասել է, որ Մնացական Մարուքյանը թոշակի է անցել:
Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետի, ԱԱԾ քննչական վարչության նոր պետ է նշանակվել ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանը։