Պաշտոնից ազատվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ղեկավար Արմեն Վաթյանը

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով պաշտոնից ազատվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ղեկավար Արմեն Վաթյանը։

Պաշտոնանկության պատճառների ու այդ պաշտոնում սպասվող նշանակման մասին Ոստիկանությունը տեղեկություններ չի հաղորդում։