«Համախմբում» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում իր խորին մտահոգությունն է հայտնում հուլիսի 17–31-ի երևանյան հայտնի իրադարձությունների արդյունքում տեղի ունեցած բռնաճնշումների կապակցությամբ:
«Խաղաղ երթերին ու ցույցերին մասնակցած և անհիմն մեղադրանքներով ձերբակալված Ալեք Ենիգոմշյանին, Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Եղիշե Պետրոսյանին և մյուսներին մենք համարում ենք քաղբանտարկյալներ ու պահանջում նրանց ազատ արձակումը», - հայտարարում է կուսակցության վարչությունը: