Կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ Իրանից բնական գազի ներկրումն ավելացնելու համար

Կառավարության հերթական նիստերից մեկը, արխիվ

Կառավարության այսօրվա որոշմամբ, կստեղծվի «Էներգաիմպէքս» փակ բաժնետիրական ընկերություն, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի: