Ադրբեջանի դատարանը վաղը կքննի «Ազատության» հայցը

Ադրբեջան - «Ազատություն» ռադիոկայանի կնքված գրասենյակը Բաքվում, 26-ը դեկտեմբերի, 2014թ․

Ադրբեջանի տնտեսական դատարանը վաղը կքննի «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության բողոքը հարկերից խուսափելու մեղադրանքների դեմ, որոնց հիման վրա 2014 թվականի դեկտեմբերին Բաքվում փակվեց «Ազատության» գրասենյակը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը առաջադրված մեղադրանքները որակել է անհիմն՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է վերականգնել Բաքվի բյուրոյի կալանքի տակ գտնվող հաշվեհամարները, աշխատակիցների անձնական հաշիվները, վերադարձնել առգրավված կնիքներն ու շտամպները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Բաքվում ռադիոկայանի գործունեությունը վերսկսելու ուղղությամբ: