Ռուսաստանի Կեմերովոյի մարզում երեկ Ан -2 ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել։
Նովոսիբիրսկից Կրասնոյարսկ թռչող Ан-2-ը վերջին անգամ կապի է դուրս եկել Կեմերովոյի շրջանից, սակայն նշանակման վայր չի հասել։
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սիբիրի ավիացիոն որոնողական-փրկարարական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Պլոտնիկովին, հաղորդում է, որ ինքնաթիռում գտնվող երեք անձինք՝ անձնակազմի հրամանատարն ու ևս երկու անդամներ, մահացել են։
Տնօրենի փոխանցմամբ, ինքնաթիռը կործանվել է Կուզնեցկի Ալաթաու լեռներում, և հիմա տարածք է պատրաստվում փրկարարական ուղղաթիռի վայրէջքի համար, որպեսզի կարողանան այնտեղից դուրս բերել մահացածների մարմինները։
Ինքնաթիռի կործանման փաստով հարուցվել է քրեական գործ՝ երթևեկության, օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հատկանիշներով: