Սպանդարյանի գյուղացիները փակել էին Երևան – Մեղրի ավտոճանապարհը

Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի գյուղապետ Սպարտակ Սիմոնյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ Երևան – Մեղրի միջպետական ճանապարհն արդեն բացվել է: Ըստ գյուղապետի՝ ճանապարհը բացվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջամտությունից հետո:

Այսօր ավելի վաղ Սպանդարյանի գյուղացիները, որտեղից է «Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդի տարածքում այսօր հրազենային վիրավորում ստացած Սեդրակ Նազարյանը, քարերով փակել էին միջպետական ճանապարհը, ինչի հետևանքով մի քանի հարյուր մեքենաների խցանում էր առաջացել: Սպարտակ Սիմոնյանը փոխանցեց, որ գյուղացիները վրդովված են իրենց համագյուղացու վիրավորվելու լուրից:

Տեսանյութը՝ Տարոն Փաշայանի.