Եվրամիությունը կոչ է անում անմիջապես ազատ արձակել պատանդ պահվող բուժաշխատողներին

Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Էրեբունի համայնքում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավմանը:

«Մենք կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել պատանդ պահվող բուժաշխատողներին», - ասված է ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրությունում, - «Միևնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք մեր կոչը ուղղված Հայաստանի իշխանություններին` զերծ մնալու հանրային ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումից: Միևնույն ժամանակ, ցուցարարները պետք է զերծ մնան բռնություններից` իրենց քաղաքացիական իրավունքները իրացնելիս»:

Եվրամիությունը նաև ընդգծում է. - «Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի և բռնությունների գործադրումն անընդունելի է: Հակամարտությունները պետք է լհանգուցալուծվեն քաղաքական երկխուսության միջոցով` հարգելով ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները»: