«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու հոդվածներով: Այս, մասին «Ազատությանը» տեղեկացրեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը փոխանցեց, որ գործը քննող՝ Ազգային անվտանգության ծառայությունը դատարան է դիմել՝ Ենիգոմշյանի խափանման միջոցի հարցը որոշելու համար։ Այս պահին դատական նիստ է ընթանում։ Բաղդասարյանը նաև շեշտեց, որ Ենիգոմշյանը չի ընդունում մեղադրանքը։ Պաշտպանի պնդմամբ, տեսողության խնդիր ունեցող՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամի համար նախաքննական մարմինն այդպես էլ անհրաժեշտ պայմաններ չապահովեց, որպեսզի վերջինս կարողանա բրայլյան լեզվով ծանոթանալ իր գործի վերաբերյալ փաստաթղթերին, բողոք գրել և այլն։
Մինչդեռ՝ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, թե հաշվի առնելով Ենիգոմշյանի վիճակը, բրայլյան լեզվի մասնագետ են տրամադրել նրան, հարցն, ըստ էության, լուծելով։