Քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ Խորենացի փողոցում հավաքը թույլատրված չէ: Հայտարարությունից անմիջապես հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել այստեղ հավաքված քաղաքացիներին: Այնուհետև ոստիկանները սկսեցին առաջ շարժվել՝ շարունակելով բերման ենթարկել ցուցարարներին:
Ավելի վաղ ոստիկանները անակնկալ կերպով հատուկ միջոցներ գործադրեցին Ազատության հրապարակից Սարի թաղ եկած ցուցարարների դեմ: Այս պահին էլ Սարի թաղում ոստիկանները շարունակում են ուժի և հատուկ միջոցների գործադրմամբ ցրել ցուցարարներին:
Մինչ իրականացվում էին ոստիկանական այս գործողությունները Սարի թաղում և Խորենացի փողոցում, ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ են տեղի ունենում:
Նշենք, որ ցուցարարները հավաքվել են իրենց աջակցությունը հայտնելու հուլիսի 17-ից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին և պահանջում են կանխել արյունահեղությունը: