Ոստիկանությունն այսօր Գյումրիի թատերական հրապարակից ակտիվիստների է բերման ենթարկել: Առայժմ հայտնի է բերման ենթարկված ակտիվիստներից Ղարիբ Հարությունյանի, Արմեն Ներսիսյանի, Կարեն Ավագյանի, Օլգա Ջավադյանի անունները: Ցուցակը համալրվում է, տեղեկություններ կան նաև իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանի և Եղիշե Շարյանի բերման ենթարկվելու մասին:
Գյումրեցի երիտասարդները արդեն մի քանի օր է Թատերական հրապարակում ակցիաներ են անցկացնում ի պաշտպանություն ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի, նաև իրենց բողոքն արտահայտում այս օրերին իրականացվող զանգվածային ձերբակալությունների դեմ: