Օհանյան․ Պետք է շտկել ապրիլյան գործողությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած բացթողումները

Սեյրան Օհանյան, արխիվ

Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած՝ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ նախարար Օհանյանը հայտարարել է, թե ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած բացթողումները շտկելու ուղղությամբ հետևողական աշխատանք է պահանջվում:

ՊՆ-ից ստացված հաղորդմամբ, նա նիստի մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ՝ ընգծելով, որ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված «դրական դրսևորումները» պետք է առաջիկա աշխատանքների ուղենիշ լինեն: Նիստը նվիրված էր զինված ուժերում 2016 թ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին և կատարելագործման ուղիներին:

«Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները»,- մասնավորապես, նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: