Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի առաջիկա նիստում պատրաստվում է հրաժարվել խորհրդի նախագահի պաշտոնից:
Վարչապետը իր այդ մտադրությունը բացատրեց աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:
Կառավարությունը այսօր հաստատեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրված Ռուբեն Միրզախանյանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրված Կորյուն Աթոյանի ընտրությունների արդյունքները: