Առնվազն 67 զոհ, 185-ից ավելի վիրավորներ Սիրիայի Քամիշլի քաղաքում պայթյունի հետևանքով

Սիրիա - Պայթյունի վայրը Քամիշլիում, 27-ը հուլիսի, 2016թ․

Առնվազն 67 մարդ սպանվել, ավելի քան 185-ը վիրավորվել են Սիրիայի հյուսիսում՝ քրդական Քամիշլի քաղաքում պայթուցիկով լի բեռնատար ավտոմեքենայի պայթյունի հետևանքով:

Բժիշկների կանխատեսումներով՝ զոհերի թիվը կավելանա, քանի որ փրկարարները շարունակում են մարդկանց հանել փլատակներից:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Սպանվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են: