Արամ Մանուկյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ

Անցած գիշեր հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանին` Պավել Մանուկյանի որդուն, տեղափոխել են «Դատապարտյալների» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ:

Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Մանուկյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը: