Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը երկու ամիս ժամկետով

Հուլիսի 17-ից ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, հուլիսի 26-ին վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Արամ Պավելի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Մանուկյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական բաժնի միջնորդությունը և որոշել Արամ Պավելի Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով: