Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են անցկացնում

Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմական ավիաբազայի Էրեբունիի օդաչուները բարձր լեռնային վայրերում և դժվար օդերևութաբանական պայմաններում սկսել են լեռնային թռիչքների մշակման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի լրատվական ծառայությունից, վարժանքները կտևեն մեկ ամիս և կանցկացվեն բարձր պատրաստականություն ունեցող մասնագետների վերահսկողության ներքո:

Հատուկ ուշադրություն է դարձվելու անվտանգության ապահովմանը, ավիացիոն նոր մեխանիզմների ներդրմանը: