Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը դեռ ՊՊԾ գնդի տարածքում է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:
«Հիմնադիր խորհրդարան»-ն այսօր հայտարարել էր, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում մի քաղաքացի իր մեքենայով ճեղքել է ոստիկանական պատնեշը, մտել ՊՊԾ գնդի տարածք և սնունդ փոխանցել զինված խմբի անդամներին։ Ըստ հայտարարության, ոստիկանությունը կրակ է բացել ոստիկանական պատնեշը ճեղքած մեքենայի ուղղությամբ, վիրավորներ չկան։