Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի ներկայացուցիչներն այսօր կմեկնեն Մինսկ։
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նրանք հուլիսի 25-ից 27-ը կմասնակցեն Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչությունում կայանալիք երկկողմ հանդիպմանն ու ռազմատեղագրական հարցերով քննարկումներին: