Ոստիկանությունը հաղորդում է, որ ոստիկանության պարեկապահակետային (ՊՊԾ) գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց:
«Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Ոստիկանությունը հրապարակել է այրվող մեքենայի լուսանկարներն ու տեսանյութը։
Կիրակի երեկոյան «Հիմնադիր խորհրդարան»-ից Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, թե մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։