Սիրիական իշխանությունները կիրակի օրը հայտարարել են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները ընդդիմության հետ՝ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցով։
«Սիրիան պատրաստ է շարունակել Սիրիա-Սիրիա երկխոսությունն՝ առանց նախապայմանների... առանց արտաքին միջամտության, բայց ՄԱԿ-ի աջակցությամբ», - SANA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը։
ՄԱԿ-ը հույս ունի միջսիրիական հերթական բանակցությունները Ժնևում վերսկսել այս օգոստոսին։ Բանակցությունների նախորդ փուլերն ընդհատվել էին Սիրիայում՝ ռազմական գործողությունների վերսկսման պատճառով։