Պայթյուն Բաղդադում, կան զոհեր և վիրավորներ

Պայթյուն Բաղդադի հյուսիսային հատվածի անցակետերից մեկում, 13-ը հուլիսի, 2016թ.

Բաղդադի հյուսիսային հատվածում այսօր առավոտյան մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայությունը։

Ըստ աղբյուրի, մահապարտը Բաղդադի հյուսիսային հատվածում գտնվող թաղամասերից մեկի անցակետի մոտ պայթեցրել է իրեն։

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։