Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարության ամենալայն կարգավիճակ: Այս մասին, «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի տեղակալ Զիաֆետ Ասկերովը:
«Մենք հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման օգտին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, Բաքուն պատրաստ է Ղարաբաղին տրամադրել ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ՝ Ադրբեջանի տարածքում: Սա մեր վերջնական որոշումն է»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում «արհեստականորեն» ստեղծել երկրորդ հայկական պետություն: