Երևանի Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած բախումների հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։
Առողջապահության նախարարության՝ հինգշաբթի առավոտյան հրապարակած հաղորդագրության համաձայն, տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։
Տվյալ պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժածներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։
Բոլորին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն, ասված է հաղորդագրությունում: