Կիևում ավտոմեքենայի պայթյունից մահացել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը

Պավել Շերեմետ

Ուկրաինայում հայտնի լրագրող Պավել Շերեմետը Կիևում մահացել է սեփական մեքենայի պայթյունի հետևանքով: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Russia Today-ը:

Շերեմետի մեքենան պայթյունից հետո այրվում է, Կիև, 20-ը հուլիսի, 2016թ․

Մեքենան պայթել է շարժիչը գործի դնելուց մի քանի րոպե անց: Ուկրաինայի դատախազությունը կատարվածը որակել է որպես սպանություն, որն իրականացվել է նրա մեքենայում տեղադրված ռումբի միջոցով:

Շերեմետը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով մասնագիտացած հայտնի լրագրող էր, ով վերջին հինգ տարիների ընթացքում բնակվել և աշխատում էր Ուկրաինայում: Նա աշխատում էր «Ուկրաինսկայա պրավդա» լրատվականի համար: Սպանության օրը Շերեմետը շտապում էր Радио Вести-ի եթերին: