Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն

ԱՄՆ - Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Հանրապետական կուսակցության համագումարում, Քլիվլենդ, 18-ը հուլիսի, 2016թ․

Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն:

Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում անցկացվող Հանրապետական կուսակցության համագումարում երեքշաբթի օրը միլիարդատեր գործարարը ստացավ առաջադրման համար պահանջվող՝ 1237 պատվիրակների ձայները:

Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը նախատեսվում է հաջորդ շաբաթ Ֆիլադելֆիայում, որտեղ կուսակցությունը, ինչպես սպասվում է, նոյեմբերի 8-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում կառաջադրի ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թեկնածությունը: