Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ռուս -ամերիկյան հարաբերությունների համատեքստում:
NBC-ին տված հարցազրույցում Քերրին ասել է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը մի շարք ուղղություններով համատեղ աշխատում են, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Նա հայտնել է, որ օրերս Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, փոխանցում է «Ինտեֆաքս»-ը:
Հիշեցնենք հուլիսի 14-15-ը ԱՄՆ պետքարտուղարը այցելել էր Մոսկվա, որտեղ բանակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: