Մահացել է բանաստեղծ․ թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը

Դավիթ Հովհաննես

Հուլիսի 19-ին, կյանքի 71-րդ տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան): Այս մասին տեղեկացնում է մշակույթի նախարարությունը:

Դավիթ Հովհաննեսը աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել մի շարք բուհերում, հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» գրական հանդեսը, եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թվականներին՝ Ազգային ժողովի պատգամավոր:

Հայաստանի գրողների միության անդամ էր 1975-ից: Թարգմանել է ռուս, ամերիկյան, մերձբալթյան դասական բանաստեղծներից, ռուսերեն և անգլերեն թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները: