Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայաստանյան և արտասահմանյան լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ոստիկաններն իրեն թույլ չեն տվել երրորդ անգամ այցելել զինված խմբի վերահսկողության տակ հայտնված ՊՊԾ գնդի տարածք:
«Ես երկու անգամ եղել եմ ներսում, սակայն, ցավոք, երրորդ անգամ ոստիկանությունն ինձ այլևս ներս չթողեց», - պատմեց Փաշինյանը, - «Չնայած այն բանին, որ ես պայմանավորվածություն ունեի թե՛ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի, թե՛ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի, թե՛ խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի հետ: Այդ մասին նաև փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը գիտեր, բայց ինձ չթողեցին և այժմ էլ թույլ չեն տալիս մտնել»: