Ոստիկանական բաժնում ստեղծված իրավիճակի համար մեղավոր են իշխանությունները․ «Ժառանգություն»

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, արխիվ

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է համարում իշխանություններին, որոնք տարիներ շարունակ իրականացվող հանցավոր և ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով և օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության և բռնության ճանապարհով:

«Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել:

Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական և հասարակական բոլոր միավորներին միասնությամբ և համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից»: