Թուրքիայում զոհերի թիվը գերազանցեց 160-ը, Յըլդըրըմը խոստանում է պատժել մեղավորներին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քիչ առաջ հանդես է եկել մամլո ասուլիսով, որի ընթացում հայտարարել է, թե անցած գիշեր երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևանքով զոհվածների թիվը հասել է 161-ի, 1400 մարդ վիրավորվել է: Ավելի քան 2800 մարդ էլ հեղաշրջմանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է:

AP գործակալության փոխանցմամբ, տեղի ունեցածը նա բնութագրել է որպես թուրքական ժողովրդավարության «սև բիծ»՝ խոստանալով, որ հեղաշրջման փորձի հեղինակներն «արժանի պատիժ կկրեն»: