Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջմանն առնչություն ունենալու համար բանակի 5 գեներալներ և 29 գնդապետներ են հեռացվել իրենց պաշտոններից: Ձերբակալվել են ավելի քան 1500 զինծառայողներ:
Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թվիթերյան գրառմամբ իր կողմնակիցներին հորդորել է դեռևս մնալ փողոցներում՝ «նոր բռնկումներ թույլ չտալու» համար:
Անցած գիշեր Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել, վիրավորվել է 1154-ը: