Ֆրանսիացի իրավապահները չորս մարդու են ձերբակալել Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով: Նիսի ողբերգությունը, հիշեցնենք, 80 մարդու մահվան և հարյուրավորների վիրավորվելու պատճառ է դարձել:
Ոստիկանության հաղորդմամբ, կասկածյալներից երեքը ձերբակալվել է այսօր առավոտյան, իսկ չորրորդը՝ դեռ նախօրեին: Հարցաքննության նպատակով Ոստիկանության հսկողության տակ է գտնվում նաև բեռնատարով հարձակում իրականացրած և իրավապահների կողմից սպանված ահաբեկչի կինը, ով ամուսնուց բաժանված է ապրել:
Այսօրվանից Ֆրանսիայում եռօրյա սուգ է՝ կապված Նիսում տեղի ունեցած ողբերգության հետ: