ԱԳՆ-ը ճշտում է՝ Նիսում զոհվել է մեկ ՀՀ քաղաքացի

Ֆրանսիա - Փրկարարները օգնություն են ցուցաբերում տուժածներին, Նիս, 15-ը հուլիսի, 2016թ․

Հայաստանի արտգործնախարարությունը ճշտում է, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում անցած գիշեր տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետևանքով զոհվել է մեկ ՀՀ քաղաքացի, հերքելով ևս մեկ հայաստանցու զոհվելու մասին ավելի վաղ տարածած հաղորդագրությունը: