ԼՂ ՊՆ․ Հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է

ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում, մայիս, 2016թ․

Հուլիսի լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, ինչպես փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հուլիսի 14-ին ժամը 22:45-ի սահմաններում շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները, ասված է հաղորդագրությունում: